Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչու՞ չեք քարոզում, որ մենք պիտի ուժեղանանք ու ոտքի կանգնենք

Ինչու՞ չեք քարոզում, որ մենք պիտի ուժեղանանք ու ոտքի կանգնենք
16.11.2025 | 16:10

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ կուսակցությունից ընդդիմադիր աշխատող հայախոս Գարո Փայլանը երեկ իր հարցազրույցում մի հետաքրքիր ձևակերպում հնչեցրեց։ Բառացի չեմ կարող մեջբերել, բայց հետևյալն էր միտքը՝ եթե ուժեղ է, ուրեմն օրենքն իր ձեռքում է: Այս միտքը ոչ թե նրա համար էր ասում, որ մենք ձգտենք ուժեղանալ, որպեսզի օրենքը մեր ձեռքում լինի, այլ պարզապես ասում էր, որ այսօրվա Թուրքիան ուժեղ է: Հետո կարմիր գծով անցկացնում էր հետևյալ միտքը՝ պետք չէ նայել միայն ՌԴ կամ ԱՄՆ:

Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ օրենքը նրա կողմն է, ով ուժեղ է, ավելին ասեմ, մենք շատ վաղուց գիտեինք, որ ուժն է ծնում իրավունք։ Ուզում եմ մի պարզ հարց տալ, իսկ ինչու՞ եք քարոզում, որ մենք թույլ ենք, տկար ենք: Ինչու՞ չեք քարոզում, որ մենք պիտի ուժեղանանք, ձեռքներս խփենք ծնկներիս ու ոտքի կանգնենք: Տեսնես՝ ինչու՞ չի ասվում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ